adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

adj.

Որ ճապատի. դիւրաթեք. այլայլակ ի շարժմունս իւր. վր. ճապուկի. (լծ. եւ ճապաղ. եւ ճեպ. որպէս եւ թ. շէվէք. եւ շաբուգ ).

(լծ. եւ ճապաղ. եւ ճեպ) Բոտոտք ճապուկք շարժողականք. (Նար. ՟Կ՟Թ.)

ուր (Լծ.)

Ճապուկք. որ մանիճ մանիճ լինին, կամ երկայն եւ ազգի ազգի։

Այն ճորտն ճոխ էր եւ ճապուկ. (Նար. տաղ.։)

adv.

ԸՆԴ ՃԱՊՈՒԿ. մ. Ճեպով.

Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին պարսից. (Եղիշ. ՟Գ։)

• «ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։

• = Պհլ. ❇ջ *cāpūk ձևից, որից պրս. [arabic word] čāpuk «արագ, շուտ, փոյթ, թեթև-ոտն»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև թրք. čabuk (գւռ. čapuk, čapək, ռմկ. չա-պուխ) «արագ, շուտ», [arabic word] čgvīk «ժիր, շոյտ, աշխոյժ», քրդ. čäpek «թեթևաշարժ, դիւրաթեք, ճկուն», վրաց. չաուքի «ժիր, ա-րագ», ჭაბუკი ճաբուկի «երիտասարդ» (բառիս իմաստը որոշ չէ. հասկանում են նաև «loyal serviteur, héros exercé dans les combats». տե՛ս M. Riabinin MSL 10, 18)։ Պհլ. բառը աւանդուած է čapuk ձևով և «կենսունակ, աշխոյժ, ժիր» նշանակու-թյամբ։ Ենթադրում է իրան. *cāpu-ka-՝ կազ-մուած -ka-մասնիկով՝ *čapu-արմատից, որից հյ. ճեպ և հապճեպ (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 60 և 2, 42)։-Հիւբշ. 188։

• ՆՀԲ հանում է ճապատիլ բայից. լծ. հյ. ճապաղ, ճեպ, վրաց. ճապուկի, որ-պէս և թրք. չէվիք «աշխոյժ» և չաբուգ «շուտ»։ ԱԲ ջնջել է ճապուկ «շուտ» բա-ռը և գիտէ միայն ճապուկ «ծռմռկող»։ Müller SWAW 42 (1863), 254 և Հիւբշ. KZ 23, 29 պրս. cābuk ձևից։

• ԳՒՌ.-Ունինք միայն ճապկոտալ Տփ., ճապկտալ Ննխ., ճապկտիլ Ախց., ճապկոտ-վիլ Տփ., ճապտկվիլ Զթ. «յօրանջելով ձրգ-ձըգուիլ». նոյնը Հմշ. ճապղտիլ (Ազգ. հնդ. Զ. 148)։